«Լիվերպուլը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար, հաղորդում է Sport Bild-ը։
19-ամյա կիսապաշտպանը «կարմիրների» գլխավոր նպատակն է տրանսֆերային շուկայում, սակայն հրապարակումը կասկածում է, որ ակումբը կկարողանա վճարել 150 միլիոն եվրո, այն գումարը, որի դիմաց գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել խաղացողից։
Բելինգհեմի տրանսֆերի հավակնորդների թվում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Ռեալը»։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
























































