«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն խոսել է գերմանացի մասնագետի ապագայի մասին։
«Կարող եմ վստահեցնել, որ Կլոպը մտադիր չէ հեռանալ «Լիվերպուլից»։ Ակումբի ղեկավարությունը հաշվի է առել այն, որ այս տարի կարող են խնդիրներ լինել՝ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի լարվածությունը։
Յուրգեն վայելում է ակումբի ղեկավարության վստահությունը։ Կլոպը սիրում է ակումբը և երկրպագուներին»,- Կոսիցկեի խոսքն է մեջբերել Bild-ը։
























































