«Չելսին» պատրաստվում է մշտական հիմունքներով բաժանվել հարձակվող Ռոմելու Լուկակուից: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացնում է Միլանի «Ինտերում», որի կազմում բոլոր մրցաշարերում երկու գոլ է խփել։
Բելգիացին այս մրցաշրջանում մի քանի անգամ վնասվածք է ստացել: Մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը Ռոմելուն խաղադաշտ դուրս չի գա «Ինտերի» մարզաշապիկով։
«Չելսին» ցանկանում է հաջորդ ամառ ազատվել Լուկակուից, հայտնում է Evening Standard-ը, սակայն միակ առաջարկը Միլանի «Ինտերից» մեկ մրցաշրջանով վարձակալության երկարաձգումն է:
Այնուամենայնիվ, «Չելսիում» հույս ունեն, որ եթե բելգիացին լավ հանդես գա Աշխարհի առաջնությունում, նրա նկատմամբ պահանջարկը կաճի։
























































