«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է առողջական ծանր խնդիրների մասին.
«Մի որոշ ժամանակ ես պայքարում էի հոգեբանական խնդիրների հետ։ Դրանք առաջացել են ոչ այնքան իմ խաղի, որքան խաղադաշտից դուրս կատարվածների պատճառով։ Ես հասկանում եմ, որ լրագրողների գործը խաղադաշտում տեղի ունեցողի մասին խոսելն է, բայց կարևոր է, որ խաղացողները պատշաճ կերպով կարգավորվեն և յուրաքանչյուր հանդիպումից առաջ իրենց գլուխները մաքրեն ավելորդ անհանգստություններից: Անցած մրցաշրջանում ես հաճախ չէի հաջողության հասնում»,- Ռաշֆորդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում հարձակվողը խփել է իր 100-րդ գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և դարձել 22-րդ խաղացողը, ում հաջողվում է դա անել:
Բացի այդ, Ռեշֆորդը դարձավ առաջին խաղացողը, ով 2009 թվականից ի վեր 100+ գոլ է խփել Ուեյն Ռունիից հետո։
























































