Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզում ընթացող մրցաշարում։
Առաջին շրջանի խաղում աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը հանդիպեց ATP-ի վարկանիշային աղյուսակի 40-րդ հորիզոնականը զբաղեցնող արգենտինացի Սեբաստիան Բաեսի հետ։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 58 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6:1, 6:1:
Երկրորդ տուրում Կարենը կխաղա Մարկ-Անդրեա Հուսլեր (Շվեյցարիա) — Յանիկ Սիներ (Իտալիա) զույգի հաղթողի հետ։
ATP. Փարիզ, Ֆրանսիա
1-ին փուլ
Սեբաստիան Բաես (Արգենտինա) — Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 1:6, 1:6.