Գաբրիել Ագբոնլահորն ասել է, որ Մարկ Կուկուրելայի տրանսֆերը ձախողված կարելի է հմարել «Չելսիի» համար։
Լոնդոնցիները ամռանը գնել են իսպանացի պաշտպանին «Բրայթոնից»։
«Երբ ես նայում եմ Կուկուրելային «Չելսիում»… Գուցե եղել է առավելագույնը երկու հանդիպում, որտեղ նա նորմալ տեսք ուներ: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում նա խաղից հեռացվեց արդեն 36-րդ րոպեին․ նրան փոխարինեցին խաղային սխեման փոխելու համար։ Բրայթոնի հետ նա փոխարինվեց 64-րդ րոպեին։
«Չելսին» նրա համար վճարել է 60 միլիոն ֆունտ, իսկ պահեստայինների նստարանին նրանք ունեն Բեն Չիլուելը: Ինչո՞ւ նա մեկնարկային կազմում չէ, ինչո՞ւ Օբամեյանգը մեկնարկում չէ։ Այս խաղացողները կարող են խաղալ շաբաթը երկու անգամ:
Նրանք չափազանց մեծ ռոտացիա ունեն: Կուկուրելան ինձ համար «Չելսիի» կողմից փողերի վատ վատնում է թվում»,- talkSPORT-ին ասել է «Աստոն Վիլայի» նախկին հարձակվողը։
























































