«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն Անգլիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղից հետո (1-0) խոսել է այն մասին, որ մանկունիացիների 31-ամյա իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան չի ընդգրկվել Իսպանիայի հավաքականի՝ Կատարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնության ընդլայնված հայտացուցակում.
«Յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ու գնահատականը նրա խաղի մասին, բայց ինձ համար դարպասապահի կարևոր գործառույթը դարպասը պաշտպանելն ու գոլ բաց չթողնելն է, իսկ այդ հարցում Դավիդը հիանալի է: Ընդ որում, որպես լրացում՝ նա նաև շատ լավ է գործում ոտքով խաղում: Կարևոր է հիշել, որ ամեն ինչ չէ, որ կախված է դարպասապահից: Կախված է նաև նրանցից, ովքեր առջևում են: Ես վստահ եմ, որ նա կարող է խաղալ այդ ոճով: Դե Խեան մեկ անգամ չէ, որ դա ապացուցել է:
Դե Խեայի ավարտվող պայմանագի՞րը. աշխարհի առաջնության ժամանակ մենք պետք է մտածենք այդ մասին: Մենք որոշակի մարտավարություն ունենք, բայց արդեն պարզ է, և ես մի քանի անգամ ընդգծել եմ, որ ես իսկապես գոհ եմ Դավիդից: Նա հիանալի դարպասապահ է:
Նա ընդամենը 31 տարեկան է: Նա լավ մարզավիճակում է: Նա կարող է ավելի մեծ աճ գրանցել»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանում դե Խեան ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում 17 հանդիպման է մասնակցել, որոնցում 19 գոլ է բաց թողել, իսկ 8 խաղում դարպասն անառիկ է պահել:
























































