«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին։ Հոլանդը բաց է թողել ԱՊԼ-ի՝ «Լեսթերի» դեմ խաղը, որում իր թիմը 1-0 հաշվով հաղթանակ է տարել։ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում սա առաջին խաղն էր, որում Հոլանդը «Սիթիի» մեկնարկային կազմում դուրս չի եկել խաղադաշտ․
«Ես չգիտեմ, թե նա երբ կվերադառնա խաղադաշտ։ Հոլանդի մոտ խաչաձև կապանների վնասվածք է։ Հիմա նա իրեն ավելի լավ է զգում, մենք մեկ շաբաթ ունենք։
Նա չի մասնակցի «Սևիլիայի» դեմ խաղին, քանի որ մենք արդեն հայտնվել ենք փլեյ-օֆֆ փուլում։ Էրլինգը կկարողանա օգնել մեզ «Ֆուլհեմի» դեմ խաղում։ Եթե ոչ, ապա նա կմասնակցի լիգայի Գավաթի՝ «Չելսիի» դեմ խաղին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sport Bible-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































