«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին․
«Արդյոք ներողություն խնդրե՞լ եմ Ռոնալդուից․ այդ մասին շատ է խոսվել, այդ իսկ պատճառով ես բավականաչափ բացատրություններ արդեն տվել եմ։ Մենք երջանիկ ենք, որ նա այստեղ է։
Կրիշտիանուն կարևոր ֆուտբոլիստ է։ Հինգշաբթի նա գոլ խփեց, և մենք շատ ուրախ ենք այդ առիթով։ Նա կարող է շատ ավելի կարևոր ֆուտբոլիստ լինել այս թիմի համար»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































