Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» մրցաշարը սպասարկող մրցավարական անձնակազմում էր նաև հայ մրցավար Բագրատ Ավոյանը, որը նաև մրցավարական 3 աստղի քննություն է տվել։
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Հիշեցնենք՝ հայ բռնցքամարտիկները հոկտեմբերի 18-ից 30-ը Սլովենիայում մասնակցել են «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և 9 մեդալ նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։