Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ» աղետ է համարում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում կատարելով լրագրող Ջոնաթան Կլեգի գրքին, որը լույս կտեսնի հաջորդ ամիս։
Աղբյուրի փոխանցմամբ, Ռոնալդուն բացասական է գնահատում նախորդ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակաշրջանը։ Պորտուգալացին զայրացած է, որ ակումբն իր՝ 2009 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր չի փոխվել։ Հարձակվողին դուր չի եկել նաև այն, որ միայն մի քանի ֆուտբոլիստներ են իրենց մարզավիճակը պահել բարձր մակարդակում։ Ռոնալդուն դժգոհություն ունի նաև կապված ՄՅՈՒ-ի մարզումային բազայում ներդրումների բացակայության հետ։
Ռոնալդուն 2003-ից 2009 թվականներին է հանդես եկել ՄՅՈՒ-ում, հետո տեղափոխվել է «Ռեալ», իսկ 2021 թվականի ամռանը վերադարձել է անգլիական ակումբ։
























































