«Չելսին» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսով, հայտնում է Inter Live-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մարտինեսի տրանսֆերի մեծ առաջարկ անել և գործարքի մեջ ներառել հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»։ Բացի «Չելսիից», Մարտինեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասը» և «Տոտենհեմը»։
Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 11 հանդիպում է անցկացրել A Սերիայում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Մարտինեսը Արգենտինայի հավաքական է հրավիրվում 2018 թվականից։
























































