Կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարող է հեռանալ «Ատալանտայից»։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում և կարող է դիտարկել ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։
Ֆուտբոլիստի ծառայություններո հետաքրքրվում է «Տոտենհեմը»։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված այս տրանսֆերով։
Ընթացիկ մրցաշրջանում Մալինովսկին անցկացրած 10 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































