«Արսենալն» արձագանքել է Միլանում Պաբլո Մարիի վրա կատարված հարձակմանը: Ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», վարձակալական հիմունքերով հանդես է գալիս «Մոնցայում»։
«Մենք բոլորս ցնցված են Իտալիայում տեղի ունեցած հարձակման սարսափելի լուրից, որի հետևանքով մի քանի մարդ հիվանդանոցում է, ներառյալ մեր կենտրոնական պաշտպան Պաբլո Մարին։
Մենք կապ հաստատեցինք Պաբլոյի գործակալի հետ, որը տեղեկացրեց, որ խաղացողն այժմ հիվանդանոցում է և լուրջ վնասվածք չունի։
Մեր մտքերը Պաբլոյի և այս սարսափելի միջադեպի մյուս տուժածների հետ»,- ասված է «Զինագործների» հայտարարության մեջ:
























































