«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը կարող է վերադառնալ Լոնդոն, բայց ոչ հարազատ «Չելսի»:
ԶԼՄ-ները վաղուց էին կապում Իտալիայում հաջող մրցաշրջան անցկացրած անգլիացուն «Չելսի» հնարավոր վերադարձի հետ, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, 25-ամյա հարձակվողը գտնվում է նաև «Տոտենհեմի» տրանսֆերային հետաքրքրությունների ոլորտում։
Թեմի Աբրահամն ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
























































