«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, որը վարձավճարով հանդես է գալիս «Մոնցայում», դանակահարվել է։
Դա տեղի է ունեցել Միլանի արվարձաններից մեկում՝ Ասագո առևտրի կենտրոնում։ Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ 46-ամյա տղամարդը, որը, ենթադրաբար, հոգեպես անառողջ է եղել, սուպերմարկետի ցուցափեղկից դանակ է վերցրել և հարձակվել հաճախորդների վրա՝ լրջորեն վիրավորելով նրանցից երկուսին։
Հարձակվողին կանգնեցրել են այցելուները, շուտով օգնության են հասել ոստիկանները, որոնք ձերբակալել են տղամարդուն։
Ընդհանուր առմամբ, վիրավորվել է 6 մարդ, նրանց թվում է նաև Մարին։ Վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ մարդ՝ սուպերմարկետի գանձապահը, մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հայտնում է Libero Quotidiano-ն։
Մարին գիտակից է և խոսում է, նրան արդեն այցելել են «Մոնցայի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին և մարզիչ Ռաֆայել Պալադինոն։

Գալիանին ասել է, որ Մարիի կյանքին վտանգ չի սպառնում։ Ֆուտբոլիստը մեջքի հատվածում բավականին խորը վերք է ստացել, սակայն կենսական օրգանները չեն տուժել։ Իսպանացին վնասել է մկանները, նրան կարեր են անհրաժեշտ։
























































