Բրազիլիան միշտ հայտնի է եղել իր ֆուտբոլային տաղանդներով, և նոր սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկն է:
Ֆուտբոլիստին արդեն իսկ ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։
Ֆուտբոլիստը երեկ կարողացավ խփել իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում, ընդ որում, նա անմիջապես դուբլ գրանցեց «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում:
Միաժամանակ Էնդրիկը Էրլինգ Հոլանդի ոճով տոնեց գոլերից մեկը՝ ձախ ձեռքի մատը մոտեցնելով ականջին, իսկ աջով ցույց տալով տրիբունաները։