Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 2։1 հաշվո հաղթեց «Զալցբուրգին»։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Մատեո Կովաչիչը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հաշիվը հավասարեցրեց Ջունիոր Ադամուն։
64-րդ րոպեին Կայ Հավերցի խփած գոլը հաղթանակ պարգևեց լոնդոնյան թիմին։
«Չելսին» 10 միավորով խմբում առաջին տեղում է։ «Զալցբուրգը» 6 միավորով 2-րդն է։
Խաղային օրվա առաջին հատվածի մյուս խաղում «Սևիլյան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»։
61-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Յուսուֆ Էն Նեսիրին։ 88-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իսկոն։ Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին աչքի ընկավ Գոնսալո Մոնտիելը՝ հաշիվը դարձնելով 3։0։ Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Դավիդ Խոչոլավան։
«Սևիլյան» 5 միավորով խմբում 3-րդ տեղում է։ «Կոպենհագենը» միավոր չի վաստակել։
























































