«Աստոն Վիլայի» նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Բիրմինգհեմում մեկ մրցաշրջանում կվաստակի 7 միլիոն եվրո:
Նման տեղեկություն է տարածում հայտնի իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Էմերին դարձավ անգլիական ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ Ունայի նորամուտը բիրմինգհեմյան թիմի ղեկին կկայանա նոյեմբերի 1-ին, երբ թիմը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Հիշեցնենք, որ Էմերին արդեն փորձ ունի Պրեմիեր լիգայում աշխատելու: Նախկինում Ունային աշխատել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
























































