«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատմել է, որ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաճախ է բղավում իր խաղացողների վրա։
«Դա շատ անգամ է պատահել, երբ Կլոպը բղավել է ինձ վրա, ոչ ուղիղ իմ դեմքին, քանի որ, իմ կարծիքով, ինչ-որ մեկի դեմքին գոռալը մի փոքր անհարգալից վերաբերմունք է: Բայց երբ պահանջվում է, նա շատ է բղավում։
Ինձ դուր է գալիս այն փաստը, որ երբ ինչ-որ մեկը դա անում է, դա նշանակում է, որ նա իսկապես հոգ է տանում քո կամ ներկայիս իրավիճակի մասին և ցանկանում է, որ այն բարելավվի: Դա ինձ օգնում է»,- ասել է վան Դեյկը The Overlap-ին:
«Լիվերպուլը» 11 խաղում վաստակել է 16 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը։
























































