«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Նյուքասլից» կրած պարտության մասին։
«Մինչ առաջին գոլը բաց թողնելը, մենք շատ պահեր ունեինք։ Գուցե, եթե լավ իրացնեինք դրանք, ապա առաջ կանցնեինք հաշվի մեջ։ Հեռահար հարվածով գոլ բաց թողեցինք։
Հետո եղավ մի դրվագ, բայց չեմ ուզում խոսել մրցավարության մասին։
Այսօր տղաները լավ գործեցինք։ Երբ բացակայում են 3-4 ֆուտբոլիստներ, դա խնդիր է։
Պետք է սպասենք հունվարին և հասկանանք, թե ինչ տարբերակներ ունենք։ ԱՊԼ-ում ու ՉԼ-ում խաղալու համար պետք է ուժեղացնենք կազմը»,- Կոնտեի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































