«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան թիմում անորոշ է։ Ինչպես հայտնում է CBC Sports-ի լրագրող Բեն Ջեյկոբսը, Ռոնալդուի հանդեպ այլ ակումբների հետաքրքրությունը կմեծանա, եթե ֆուտբոլիստը տեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, կամ լինի վարձակալությունը՝ կրճատված աշխատավարձով։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը դիտարկում է Ռոնալդուի՝ «Ռոմա» տեղափոխվելու տարբերակը։ Եթե «Ռոման» հայտնվի Չեմպիոնների լիգայում, ապա այս տրանսֆերը կարող է կայանալ։
Բացի այդ, դիտարկվում է նաև ՄԼՍ տեղափոխվելու տարբերակը։
























































