«Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոուլին շարունակում է հետաքրքրված լինել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերն իրականացնելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Նշվում է, որ Բոուլին գրավիչ է համարում այս տրանսֆերը՝ ակումբի բրենդի տեսանկյունից։ Ավելի վաղ «Չելսիի» համասեփականատերը բազմիցս խնդրել էր թիմի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին դիտարկել Ռոնալդուի թեկնածությոնը, բայց գերմանացին չէր ցանկանում իրականացնել այս տրանսֆերը։
Ընդ որում, Բոուլին դիտարկում է նաև այլ խաղացողների ձեռքբերումներ՝ դրանք ավելի առաջնային համարելով, քան Ռոնալդուի տրանսֆերը։ «Չելսին» հետաքրքրված է նաև Ռաֆայել Լեաուի («Միլան»), Ջոնաթան Դևիդի («Լիլլ») և Այվան Տոնիի («Բրենտֆորդ») ծառայություներով։
Ռոնալդուի գործակալը՝ Ժորժե Մենդեշը վստահ չէ, որ «Չեսին» կկարողանա տրանսֆերն իրականացնել, նաև պետք է վստահեցնել ֆուտբոլիստին, որ նա խաղաժամանակ կստանա։ Վստահեցվում է, որ Ռոնալդուին երբեք ձեռք չեն բերի առանց ներկայիս գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերի համաձայնության։
























































