«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին թարմացրել է ԱՊԼ-ում արդյունավետության ռեկորդը՝ 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների շրջանում։
35-ամյա հարձակվողը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ի13-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում։
Վարդին 30 տարեկանից հետո 100 գոլ է խփել ԱՊԼ-ում։ Երկրորդ տեղում է Յան Ռայթը՝ 93 գոլ, եռյակը եզրափակում է Ալան Շիրերը՝ 84 գոլով։ Ֆրենկ Լեմպարդը 82 գոլով չորրորդն է, իսկ Տեդի Շերինգեմը՝ 77 գոլով հինգերորդը։
























































