«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Չելսիի» հետ հանդիպման արդյունքը (1:1).
«Մենք բնավորություն ցույց տվեցինք, դա միշտ հիանալի է: Առաջին խաղակեսում մեր խաղում չափազանց շատ բաց թողնված պահեր եղան, ինչը անընդունելի է: Կարծում եմ, որ ոչ-ոքին արդարացի է, մենք հաստատ արժանի չէինք պարտության», — մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն:
























































