«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (3:0) թիմի հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով.
«Ես բացարձակապես հիացած եմ։ Այս հաղթանակը մեզ պետք էր դժվար խաղերից հետո։ Կազմակերպվածություն, ագրեսիվություն, եռանդ խաղադաշտում. ամեն ինչ կար: Մենք բարձրակարգ գոլեր խփեցինք բարդ մրցակցի դարպասը։ Մենք պետք է շարունակենք աշխատել և դա անել այնպես, ինչպես այսօր խաղացինք»,- ասել է Լեմպարդը BBC Sport-ին տված հարցազրույցում:
«Էվերթոնը» 13 միավորով 13-րդն է մրցաշարային աղյուսակում:
























































