ԱՊԼ 13-րդ տուրում «Չելսին» ընդունել էր ՄՅՈՒ-ին և վերջին պահին ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
Հանդիպման հաշիվը բացվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ․ 87-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մանկունիանցիների դարպասին և Ժորժինյոն անվրեպ իրացրեց այն։ Սակայն հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Կազեմիրոն փրկեց իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Չելսին» 21 միավորով 4-րդն է, իսկ ՄՅՈՒ-ն 20 միավորով՝ 5-րդը։
























































