«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթից» կրած պարտության մասին։
«Խաղն ինչ-որ կերպ կարող եմ բացատրել, բայց արդյունքը ոչ։ Երբեք չեմ տեսել, որ մի թիմ 4-5 խելահեղ պահ ունենա ստանդարտ դիրքերից։ Այնուամենայնիվ, մենք դրանք գոլի չվերածեցինք։ Մենք շատ լավ գործեցինք, պատրաստ էինք այսպիսի խաղին։
Մեր թույլ տված սխալի արդյունքում գոլ բաց թողեցինք
Սթիվ Կուպերը լավ մասնագետ է։ «Նոթինգեմը» լավ թիմ ունի, բայց, եթե լինեմ անկեղծ, մենք արժանի էինք հաղթանակի»,- Կլոպի խոսքն է մեջբերել BT Sports-ը։
























































