«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Սթիվեն Ջերարդի՝ «Աստոն Վիլայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին։
«Շատ եմ ափսոսում, որ նա հեռացավ «Աստոն Վիլայից»։ Սթիվենը խաղացող էր, որով ես հիանում էի:
Նա մարդ է, որին ես շատ եմ հարգում։
Որպես մարզիչ՝ նա լավ սկսեց, նախ «Ռեյնջերսում», իսկ հետո՝ «Ասթոն Վիլլայում», բայց սա մեր աշխատանքի առանձնահատկությունն է։ Մարզիչներից ոչ ոք ապահովագրված չէ պաշտոնանկություններից»,- Արտետայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































