«Վուլվերհեմթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը խոսել է «Բարսելոնա» տեղափոխվելու հավանականության մասին։
«Ընդհանուր առմամբ, բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ «Բարսայում»: Սա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է։
Ինձ համար պատիվ է, որ այս թիմը հետաքրքրվում է իմ ծառայություններով։ Ո՞վ չի ցանկանա խաղալ «Բարսելոնայում»։ Դա նորմալ է»,- Նևեշի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































