«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունեսը կարող է բաց թողնել «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ առաջիկա հանդիպումը։ Այդ մասին գրում է բրիտանական մամուլը։
Նունեսը մկանային վնասվածք ունի։ Այս տեղեկությունն արդեն հաստատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Նախկինում Դարվինն օգնել էր Լիվերպուլին հաղթել Լոնդոնի «Վեսթ Հեմին»: Հենց նա խփեց միակ գոլն այդ խաղում՝ «Էնֆիլդում» բացելով իր գոլերի հաշիվը։
























































