ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տուգանվել է «Տոտենհեմի» դեմ խաղում իր պահվածքի համար։ Այս մասին հաղորդում է Talk Sport-ը։
Նշվում է, որ պորտուգալացին ակումբի գանձարանին 720 հազար ֆունտ կվճարի։ Հարկ է նշել, որ հենց այդքան է վաստակում Ռոնալդուն ՄՅՈՒ-ում երկու շաբաթվա համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ «Տոտենհեմի» դեմ խաղում Ռոնալդուն հերթական անգամ մնաց պահեստայինների նստարանին։ Հանդիպման վերջում Կրիշտիանուն, չսպասելով եզրափակիչ սուլիչին, կամայականորեն լքեց պահեստայինների նստարանը, թեև դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու։
























































