Չեմպիոնշիփում հանդես եկող հարձակվող Բեն Բրետոնը, ով հանդես է գալիս «Բլեքբերնի» կազմում, հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է The Sun-ը, նրա ծառայություններով հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից Պրեմիեր լիգայի մի քանի ներկայացուցիչներ։ Խոսքը «Լիդսի», «Էվերտոնի», «Ֆուլհեմի» և «Քրիսթալ Փելասի» մասին է։
Բացի այդ, հարձակվողն ունի կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելու տարբերակ, որտեղ նրա տրանսֆերով հետաքրքրված է «Սևիլիան»։
Ընթացիկ առաջնության Բրետոնը անցկացրել է 17 հանդիոպում, որոնցում դարձել է ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 16 միլիոն եվրո։
























































