«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը հիասթափվել է Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից։
«Տոտենհեմի» դեմ խաղի վերջնամասում 37-ամյա պորտուգալացին լքել է պահեստայինների նստարանը՝ չսպասելով եզրափակիչ սուլիչին։
«Առաջին անգամ կարող եմ ասել, որ հիասթափված եմ Ռոնալդուից։ Սովորաբար ես աջակցում եմ նրան, հասկանում եմ նրա վիճակը։ Մենք անցումային փուլում ենք. «Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքս Ֆերգյուսոնից հետո փոխել է հինգ մարզիչ։
Այժմ մենք ունենք Էրիկ տեն Հագին, ով շատ հստակ պատկերացնում է, թե ինչպես է ցանկանում ֆուտբոլ խաղալ: Մեզ ըմբռնում և ժամանակ է պետք։ Մեզ նման շեղումներ պետք չեն, և ես կասեի, որ սա հիասթափեցնող է»,- մեջբերում է Շմեյխելին BBC Sport-ը։