«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին։
«Բոլորը շատ ուրախ են, անհավանական երեկո էր, հիանալի խաղ ցուցադրեցինք։ Սա թերևս լավագույն հանդիպումն էր, քանի որ մենք ոչ միայն հիանալի խաղացինք, այլև ստացանք արդյունք։ Մենք պետք է ավելի հաճախ այսպես խաղանք»,- Ֆերնանդեշի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 10 խաղում վաստակած 19 միավորով բարձրացել է 5-րդ հորիզոնական, «Տոտենհեմը» 11 խաղում 23 միավորով երրորդ տեղում է։
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 22-ին կմրցի «Չելսիի» հետ, իսկ «Տոտենհեմը»՝ «Նյուքասլի» հետ։
























































