WTA-ի Ամփոփիչ մրցաշարում կխաղան ամերիկացի Քորի Գաուֆը և ֆրանսուհի Կարոլին Գարսիան։
Նրանք տարվա գլխավոր մրցաշարում հանդես գալու իրավունք են ստացել այն պատճառով, որ բելառուս Արինա Սոբոլենկոն Գվադալահարայի մրցաշարում պարտվել է ռուս Լյուդմիլա Սամսոնովային։
18-ամյա Գաուֆն առաջին անգամ կխաղա եզրափակիչ մրցաշարում, իսկ Գարսիան՝ երկրորդ։
Գաուֆը Մարիա Շարապովայից հետո դարձավ տարվա գլխավոր մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը։ Այս պահին ամերիկացին 18 տարեկան է։ 2004 թվականին Մարիան 17 տարեկանում խաղացել է Ամփոփիչ մրցաշարում։ Այն ժամանակ նրան հաջողվեց հաղթել WTA-ի մրցաշարում՝ եզրափակչում հաղթելով Սերենա Ուիլյամսին։
2022 թվականի Ամփոփիչ մրցաշարը կանցկացվի Ֆորտ Ուորթում՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը։