«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ տեղի ունեցած միջադեպի մասին։
«Տոտենհեմի» դեմ խաղի վերջնամասում 37-ամյա պորտուգալացին լքել է պահեստայինների նստարանը՝ չսպասելով եզրափակիչ սուլիչին։
«Մենք արդեն հանդիպել ենք նրա հետ, բայց այս մասին չենք շփվել։ Ես վաղը կխոսեմ Ռոնալդուի հետ։ Հիմա իմ բոլոր մտքերը թիմի մասին են»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
«Օլդ Թրաֆորդում» կայացած հանդիպումն ավարտվել է «Ման․ Յունայթեդի» հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Այս հաջողությունից հետո մանկունիացիները վաստակեցին 19 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են հինգերորդ տեղը:
























































