Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության տասներկուերորդ տուրում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ, իսկ Անգլիայի փոխչեմպիոնների մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է խաղի արդյունքները։
«Շատ տպավորված եմ։ Շատ բաներ շատ լավ ստացվեցին։ Մենք մեծ խնդիրներ ստեղծեցինք «Վեսթ Հեմի» համար, բայց ստիպված էինք 90 րոպե խաղալ այսպիսի ֆուտբոլ, որը խաղացինք։
Մայքլ Անտոնիոյի նման խաղացողների դուրս գալը մեծացրեց հեռահար հարվածների վտանգը, մենք պետք է լրջորեն պաշտպանվեինք։ Բայց մենք ստացանք արդյունքը, մենք արժանի էինք այս հաղթանակին»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հաջորդ՝ տասներեքերորդ տուրում «Լիվերպուլը» կխաղա «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։
























































