Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը դժգոհ է մնացել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից «Օլդ Թրաֆորդում» երեկ կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» (2:0) հանդիպման ժամանակ։
«Սա անընդունելի պահվածք է։ Շատ վատ»,- մեջբերում է Լինեկերին BBC Sport-ը։
Ռոնալդուն հերթական անգամ մնաց պահեստայինների նստարանին։ Հանդիպման վերջում Կրիշտիանուն, չսպասելով եզրափակիչ սուլիչին, կամայականորեն լքեց պահեստայինների նստարանը, թեև դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու։
Այս մրցաշրջանում 37-ամյա պորտուգալացին Պրեմիեր լիգայի 8 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































