ԱՊԼ 12-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր «Վեսթ Հեմին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը խփեց Նունյեսը 22-րդ րոպեին։
Խաղի մնացած մասում թիմերից ոչ մեկը չկարողացավ հաջողության հասնել։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 16 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Վեսթ Հեմը» 11 միավորով՝ 13-րդ։
Տուրի մյուս խաղում «Չելսին» հյուրընկալվել էր «Բրենթֆորդին» և չկարողացավ հաղթանակ տանել։
Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս խաղից հետո «Չելսին» 20 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բրենթֆորդը» 14 միավորով՝ 9-րդ։
























































