Պետեր Բոշի արձակուրդը կարող է երկար չտևել. վերջերս հոլանդացի մասնագետը հեռացվեց «Լիոնից», իսկ այժմ նա բանակցություններ է վարում «Վուլվերհեմփթոնի» հետ։
Այս մասին հայտնում է գերմանական Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Նշվում է, որ Պետեր Բոշը շատ է հետաքրքրված Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելով, ուստի բանակցությունները կարող են դրական ավարտ ունենալ։
Հիշեցնենք, որ «Վուլվզը» վերջերս հեռացրեց Բրունո Լաժեի՝ն թիմի անբավարար արդյունքների պատճառով: Այս պահին «գայլերը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են ընդամենը 17-րդ հորիզոնականը։
























































