Ֆրանսիական «Լիլում» հանդես եկող կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից մեկում։
Այս մասին հաղորդվում է Goal-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
«Արիտոկրատները» ակնկալում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձևակերպել հարձակվողի տեղափոխությունը։ Հավանական տրանսֆերի գումարը գնահատվում է 60 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ջոնաթանը «Լիլի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
























































