«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սպասվող խաղի մասին։
««Օլդ Թրաֆորդում» հաջող ելույթը շատ կարևոր կլինի մեր վստահության համար: Նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք այստեղ, այս անգամ պետք է ավելի լավ խաղ ցուցադրենք։ Ցանկանում ենք ապացուցել, որ նախորդ մրցաշրջանի համեմատ առաջընթաց ենք գրանցել։ Ֆուտբոլիստները լավ խաղ ցուցադրելու և մեր երկրպագուներին գոհացնելու մեծ ցանկություն ունեն»,- Կոնտեի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։15-ին։
























































