«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտնել է իր կարծիքը կիսապաշտպան Մեյսոն Մաունթի մասին։
«Երբ ես «Բրայթոնի» գլխավոր մարզիչն էի, ես անհանգստանում էի Մաունթի դեմ խաղալիս, երբ խաղում էինք «Չելսիի» դեմ:
Նա միշտ շատ տրամադրված է, շատ լավ է հասկանում տարածությունը, լավ փոխանցումներ է կատարում ու գիտի, թե ինչպես գոլ խփել։ Նա հոյակապ խաղացող է։ Նա շատ է սիրում այս ակումբը և հարգում է թիմակիցներին»,- Փոթերին է մեջբերում Standard Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































