AS պարբերականի գլխավոր խմբագիր Տոմաս Ռոնսերոն մեկնաբանել է France Football պարբերականի՝ «Մանչեսթեր Սիթիին» նախորդ մրցաշրջանի լավագույն ակումբ ճանաչելը։
«Դա հարգանքի բացակայություն է Եվրոպայի և աշխարհի լավագույն ակումբի նկատմամբ։ Դա հարձակում է Ֆլորենտինո Պերեսի, թիմի վրա, որը կանգնած է Սուպերլիգայի ստեղծման հիմքում։ Նրանք մրցանակներ են բաժանում լուզեռներին, իսկ իսկական հաղթողները մրցանակները բերում են «Սանտիագո Բեռնաբեու»»,- ասել է Ռոնսերոն։
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը 3-րդն էր այս անվանակարգում։
























































