Անգլիայում վերջերս շատ են խոսում այն մասին, որ Սթիվեն Ջերարդը տեսանելի ապագայում կարող է պաշտոնանկ արվել:
«Ֆուլհեմի» (հոկտեմբերի 20) և «Բրենտֆորդի» (հոկտեմբերի 23) դեմ խաղերը պետք է որոշեն «Աստոն Վիլլայի» երիտասարդ մարզչի ճակատագիրը։ Եթե արդյունքները վատ լինեն, բիրմինգհեմյան ակումբի ղեկավարները կարող են փոխել մարզչին:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, եթե Սթիվեն Ջերարդին պաշտոնանկ անեն, «Աստոն Վիլան» կարող է փորձել հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին: Արգենտինացի մասնագետը ՊՍԺ-ից հեռանալուց հետո առանց աշխատանքի է։
Նշենք, որ Անգլիայում Մաուրիսիո Պոչետինոն նախկինում աշխատել է «Սաութհեմփթոնի» և «Տոտենհեմի» հետ:
























































