«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը սահմանել է ասիացի խաղացողի կողմից «Ոսկե գնդակի» ցուցակում ամենաբարձր տեղը գրավելու ռեկորդը:
Ինչպես հայտնում է Squawka պորտալը, կորեացի հարձակվողի 11-րդ տեղը դարձել է ամենաբարձրը պատմության մեջ Ասիա մայրցամաքի խաղացողների շրջանում։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում կայացավ 2022 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացել է հեղինակավոր մրցանակը։
























































