«Նյուքասլի» նոր ղեկավարությունը շարունակում է թիմն ուժեղացնելու գրագետ քաղաքականությունը՝ պայմանագիր կնքելով երիտասարդ տաղանդների հետ։
Աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկի նոր ձեռքբերումը 19-ամյա տաղանդավոր Ամադու Դիալոն է, ով նախկինում հանդես էր գալիս «Վեսթ Հեմում»։
Գործարքի պայմանները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ եզրային հարձակվողը 2022/2023 մրցաշրջանը կանցկացնի ակումբի երիտասարդական թիմի կազմում։ Անգլիայի մինչև 17 տարեկանների նախկին ֆուտբոլիստը գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Նյուքասլը» տասը տուրից հետո վեցերորդ տեղում է:
























































