«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համատեղ լուսանկարներ է հրապարակել մանկունիացիների նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Լուսանկարներն արվել են ԱՊԼ 11-րդ տուրի խաղից առաջ, երբ մասնագետը պորտուգալացի հարձակվողին մրցանակ է հանձնել՝ ակումբային կարիերայում հեղինակած 700 գոլերի համար:
«Միշտ լավ է լինել քո կողքին, բոսս»,- գրել է Ռոնալդուն:


Հիշեցնենք՝ 37-ամյա պորտուգալացին 5 գոլ է հեղինակել Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում, 450-ը՝ Մադրիդի «Ռեալի», 101-ը՝ Թուրինի «Յուվենտուսի» և 144-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմերում: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































