«Տոտենհեմի» ղեկավարությունը հիասթափված է տրանսֆերների համար պատասխանատու բաժնի աշխատանքից, հայտնում է 90min-ը։
Ակումբի սկաուտները նախկինում հրաժարվել էին լսել թիմի առաջատար Սոնի՝ կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեին ձեռք բերելու վերաբերյալ առաջարկը:
Մի քանի տարի Սոնն ակումբի ղեկավարությանը խնդրում էր ուշադրություն դարձնել պաշտպանին։ Նրա տրանսֆերը կարելի էր գնել 10 միլիոն ֆունտով 2020 թվականին։ «Տոտենհեմն» այդ գումարը շատ բարձր է համարել։
Արդյունքում Կիմն այժմ Իտալիայի առաջնության լավագույն կենտրոնական պաշտպաններից է և «Նապոլիի» առաջատարներից մեկը, որտեղ նա հաջողությամբ փոխարինեց Կալիդու Կուլիբալիին: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ներողություն է խնդրել Սոնից. հետաքրքիր է, որ կորեացի պաշտպանի փոխարեն «Տոտենհեմը» նախընտրեց ձեռք բերել Ջո Ռոդոնին։
























































